Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի․ Շոյգու

Նոյեմբեր 09,2026 12:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Armenia Sputnik. Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի: Դրան մեծապես նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Տարածաշրջանում փաստացի խաղաղություն է հաստատվել, Մոսկվայում ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Մեծ նշանակություն ունի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Դրա վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ աշխատանքային խմբի շրջանակում։ Միևնույն ժամանակ, բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և լինեն ինքնածախսածածկվող։

2024 թվականին Վրաստանի իշխանություններին գործնականում հաջողվել է կանխել վրացական արևմտամետ ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջումը, և նրանք սկսել են վարել երկրի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել