Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

Հասարակության համար կարևոր է, որ եկեղեցին մնա իր առաքելությանը հավատարիմ, իսկ պետություն–եկեղեցի հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի սկզբունքով. Քաջիկ Սարկավագ Եղոյան

Հունիս 01,2026 17:13 Share

Քաջիկ Սարկավագ Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել հայտարարություններ, թե եկեղեցու շուրջ իրականացվող քայլերը նպատակ ունեն «ամրապնդել» կամ «բարեփոխել» այն։ Սակայն հասարակության մի զգալի հատվածի մոտ բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք ճնշումների, հակադրությունների և անվստահության մթնոլորտում հնարավոր է խոսել իրական բարեփոխումների մասին։

Երբ հոգևոր կառույցը մշտապես հայտնվում է քննադատությունների, վարչական գործընթացների և քաղաքական քննարկումների կենտրոնում, դժվար է դա ընկալել որպես աջակցություն։ Առավել ևս, երբ այդ ամենը ներկայացվում է որպես հոգատար վերաբերմունք կամ զարգացման ծրագիր։

Եկեղեցին պարզապես կառույց չէ։ Այն մեր պատմական հիշողության, մշակութային ժառանգության և ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այդ պատճառով նրա հետ կապված ցանկացած հարց պահանջում է զգուշավորություն, հարգանք և պատասխանատվություն։

Իրական բարեփոխումները չեն կարող ծնվել թշնամանքի մթնոլորտում։ Դրանք չեն կարող կառուցվել փոխադարձ անվստահության, պիտակավորումների կամ հասարակությունը բաժանող հռետորաբանության վրա։ Եթե նպատակն իսկապես ուժեղ ու կենսունակ եկեղեցի ունենալն է, ապա դրա ճանապարհը Եկեղեցու կարգն ու կանոնները, ինքնուրույնությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները հարգելն է։

Հասարակության համար կարևոր է, որ եկեղեցին մնա իր առաքելությանը հավատարիմ, իսկ պետություն–եկեղեցի հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի սկզբունքով։ Որովհետև այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930