ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրում է.
«Միանշանակ է՝ մեր պետականության դիմակայունությունն ամրացնելու, պետության կենսունակությունը բարձրացնելու, ինքնիշխանության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, և իհարկե, բալանսավորված արտաքին քաղաքականության օրակարգն ավելի արդյունավետորեն առաջ մղելու համար առաջիկա համապետական ընտրությունների արդյունքում մեզ փոփոխություններ են անհրաժեշտ, անհետաձգելի փոփոխություններ.
Եվ այդ սպասված փոփոխությունը կոչվում է ԸՆԴԴԻՄԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ։
Մեր երկրին անհրաժեշտ է հայաստանակենտրոն, բացառապես մեր պետական ու ազգային շահերը սպասարկող՝ պետականամետ, առողջ ու կառուցողական պառլամենտական ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ։
Կարդացեք նաև
Ես վստահ եմ. մեր իմաստուն ժողովուրդը՝ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ Քաղաքացին, հունիսի 7-ին մեկընդմիշտ մերժելու է մեր ներքաղաքական կյանքից քրեաօլիգարխիկ կլաններ ներկայացնող, այլ տերությունների կայսերապաշտական շահերն սպասարկող՝ օտար երկրների գործակալ-էմիսարներին ու մետրոպոլիայի տեղական «նամեստնիկի» աթոռը տենչացող ամենատարբեր կալիբրի գործի(ք)չներին։
Մեր ժողովուրդը իրավացիորեն արժանի է տևական խաղաղության ու ստեղծարար, բարեկեցիկ կյանքի իր հայրենիքում՝ Իրական Հայաստանում, որպես իրավական, սոցիալական ու ժողովրդավար պետություն. այն է՝ Հայաստանի Հանրապետությունը։
🇦🇲Տե՛ր կանգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ,
🇦🇲Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։


















































