Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետեւանքով Երեւանում հոսանքազրկված է շուրջ 5000 բաժանորդ՝ հիմնականում Կենտրոն վարչական շրջանում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Արդեն ժամերի ընթացքում կվերականգնվի բոլորի էլեկտրամատակարարումը, քանի որ աշխատանքներ են տարվում այլ սնուցման աղբյուրներից միացումները տալու ուղղությամբ»,- ասաց նա։
Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ հնարավոր հանցակազմի առկայությունը ստուգելու։
«Մեր մասնագետների պնդմամբ՝ նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է, որ տեղի ունենար։ Վաղն առավոտյան ծառայողական քննություն կանցկացվի բոլոր ստորաբաժանումներում։ Բոլորի իրավաչափությունը կգնահատվի, որից հետո նյութերը պատշաճ կփաստաթղթավորվեն։ Եթե նաեւ մեր ստորաբաժանումներում մասնագետների գործողությունների մեջ ոչ իրավաչափ վարք ու գործողություններ հայտնաբերվեն, ապա դրանց եւս կտրվեն պատշաճ գնահատականներ, բայց չենք բացառում որեւէ արտաքին կամ նույնիսկ ներքին որեւէ տեսակի ոչ օրդինար գործողություն։ Այդ պատճառով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































