Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգադրիչները սպառնացին՝ ասացին՝ կտեսնեք հաջորդ նիստում ինչ է լինելու։ Այսօր ոչ ոքի թույլ չտվեցին մտնել դահլիճ, ու հիմա այն կողմից հրճվում են»․ Լիդիա Մանթաշյան

Հունիս 04,2026 16:14 Share

«Բագրատ սրբազանի ծննդյան տորթը դարձավ պատմություն»,- այսօր «18 արդարների» գործով նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրյալ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ պարզաբանելով, որ նախորդ նիստում սրբազանի ծննդյան տոնը շնորհավորելու համար դահլիճ բերված փոքրիկ տորթը խնդիր է դարձել դատական կարգադրիչների համար։ Նրանք այսօր փորձել են արգելել անգամ ջուր մտցնել դատարանի դահլիճ․ «Այս երկրում ամեն ինչ սպասում ենք, բայց տեսեք, թե ի՞նչ վիճակի մեջ են, որ ուզում են մեր ջուրը կտրեն»։

Արթուր Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ դահլիճը դատարկ է, նիստին ներկա գտնվել ցանկացող քաղաքացիներին կարգադրիչներն արգելել են մտնել դահլիճ։

Գործով մեղադրյալ Լիդիա Մանթաշյանն էլ հավելեց․ «Կարգադրիչները մեզ անցած անգամ սպառնացին՝ ասացին՝ կտեսնեք հաջորդ նիստում ինչ է լինելու։ Այսօր ոչ ոքի թույլ չտվեցին մտնել դահլիճ, ու հիմա այն կողմից հրճվում են։ Իսկ տորթը թույլ տվեցին մտցնել այն բանից հետո, երբ ասացինք՝ ցույց տվեք, թե ինչի հիման վրա չեք թույլատրում»։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը պարզաբանեց՝ նախապես դատարանի հետ պետք է համաձայնեցնեին տորթը դատական դահլիճ մտցնելու հարցը, դատարանը բանավոր կարգադրություն կտար կարգադրիչներին, խնդիր չի լինի․ «Լավ եք արել, Բագրատ սրբազանին շնորհավորել եք, բայց դա իրավունք չունեիք անելու՝ առանց դատարանի թույլտվության»։ Նաև հստակեցրեց՝ կարգադրիչներին դատական նիստին չթույլատրելու հրահանգ չի տրվել, նիստը դռնբաց է, քաղաքացիները կարող են նստել դահլիճում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930