Այսօր շարունակվում է Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների գործով հերթական դատական նիստը։ Մինչ սկսվելը՝ «Սրբազան պայքարի» աջակիցները դատարանի բակում նրա կալանավորման դեմ բողոքի ցույց անցկացրեցին՝ շնորհավորեցին Բագրատ սրբազանի 55-ամյակը։
«Երեկ մեր պայքարի առաջնորդ, ճշմարտության քարոզիչ, լույսի առաքյալ, սիրո պատգամաբեր, հայրենիքին կալանավոր Բագրատ սրբազանը ԱԱԾ մեկուսարանում այս իշխանության թեթև ձեռամբ նշեց իր ծննդյանդ 55-ամյա հոբելյանը։
Այս իշխանությունները, որոնք փորձեցին մեզանից խլել մեր հայրենիքն ու պատիվը, Սրբազանից գողացան իր ֆիզիկական ազատությունը, բայց հույսը բանտել հնարավոր չէ, և մենք հիմա սրտանց և սիրով, լույսի հաղթության ավետմամբ շնորհավորում ենք «Սրբազան պայքարի» առաջնորդ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու երևի արքեպիսկոպոսներից մեկին՝ հայրենիքին կալանավոր, 17 արդարների առաջնորդ Բագրատ սրբազանի 55 –ամյա հոբելյանը։ Եվ լույսն անպայման կհաղթի խավարին»,- բացականչում էին հավաքվածները։
Կարդացեք նաև
Բագրատ Սրբազանի՝ դատարան մտնելուն պես՝ շատերն էին գրկախառնվում, շնորհավորում նրան։
Այսօր դատարանը քննելու է 4 ամբաստանյալների խափանման միջոցի հարցը՝ կամ դրանք երկարացնելու ու անփոփոխ թողնելու կամ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































