Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն լարելուց և չափազանցված ու չճշտված տեղեկություններ տարածելուց. ԱԺԲ

Հունիս 08,2026 00:30 Share

Ի պատասխան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի կողմից տարածված հրապարակման՝ հարկ ենք համարում պարզաբանել և հերքել ներկայացված տեղեկատվության մի շարք դրվագներ, որոնք ակնհայտորեն չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի վստահված անձ Քյարամ Պարսամյանը 31/39 ընտրատեղամաս է այցելել օրենքով սահմանված կարգով: Տեղամասում նրա կողմից բարձրացվել է բացառապես իրավական և ընթացակարգային հարց՝ կապված քվեարկության ծրարների թափանցիկության հետ, ինչը վստահված անձի անմիջական պարտականությունն է՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար։

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ գտած պնդումները՝ «անհարգալից պահվածքի», «կոպտելու», «աղաղակելու» կամ հանձնաժողովի անդամներին ու այլ անձանց հասցեին որակումներ հնչեցնելու վերաբերյալ, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում բարձրացված խնդրի շուրջ, որից հետո վստահված անձը, իրականացնելով իր առաքելությունը, հեռացել է տեղամասից։

Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն լարելուց և չափազանցված ու չճշտված տեղեկություններ տարածելուց։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930