Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը), հայտնում է դատախազությունը:
«Հայկական ժամանկը» գրում է. «Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
Հիշեցնենք՝ դեռևս քարոզարշավի ժամանակ ենթադրելով նման սցենարի հավանականություն՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները երազելու են Հայաստանից փախնելու մասին ու չեն կարողանալու»:
Օդանավակայանից Ծառուկյանի հավանական «փախուստի» լուսանկարներ են հրապարակվել լրատվամիջոցներում»:
Կարդացեք նաև
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե «Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը»։ Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։
Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։
Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»:


















































