Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ սուտ, հիմք չունեցող հայտարարություններն արվել են իմ հասցեին»․ Գառնիկ Իսագուլյանի գործով հարցաքննվել է Վլադիմիր Կարապետյանը․ «Փաստինֆո»

Հունիս 10,2026 12:48 Share

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, այսօր Գառնիկ Իսագուլյանի գործով կայացած դատական նիստին առաջին անգամ ներկայացել է Վլադիմիր Կարապետյանը, ով այս գործով տուժողի կարգավիճակ ունի։

Հիշեցնենք, որ Գառնիկ Իսագուլյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ. խմբ) 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքով։

Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Մյուս դրվագը վերաբերում է պատերազմի նախորդող ժամանակաշրջանին՝ Արգիշտի Քյարամյանի, դեռևս ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ադրբեջանցիներին իբրև հայկական անձնագրեր տրամադրելուն, ինչպես նաև Շուշիի անկմանը։ Դրվագներից մեկով էլ Իսագուլյանին մեղադրում են բռնության կոչեր հնչեցնելու մեջ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Կարապետյանը ցուցմունքով նշեց, որ դեպքը վերաբերում է Իսագուլյանի մամուլի ասուլիսին և դրանից հետո բազմաթիվ հրապարակումներին, որտեղ սուտ տեղեկություններ են հայտնվել՝ օգտագործելով իր անունը։

«Այդ սուտ, հիմք չունեցող հայտարարություններն արվել են իմ հասցեին։ Ես դիմել եմ դատարան, որ ուսումնասիրի, եթե քրեական հանցանքի տարրեր կլինեն այդ սուտ տեղեկությունների մեջ, ապա համապատասխան իրավական վարույթ լինի։ Խոսքը վերաբերում է իմ՝ իբրև ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման մասին, իբրև կոնտակտների մասին՝ Ադրբեջանի դեսպանի հետ՝ Ուկրաինայում։ Այդ երկուսն էլ, կրկնում եմ, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Կարապետյանը։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930