Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբագրության դռները դեռ կապարակնքված են, փաստաբանները բողոքարկման գործընթաց են սկսել. «Armat Media»-ի խմբագիր

Հունիս 10,2026 14:56 Share

«Armat Media»-ի աշխատանքը շարունակվում է կաթվածահար մնալ: Մենք տեղաշարժ չունենք, ոչ հարցաքննության են հրավիրել, ոչ աշխատակիցների անձնական հեռախոսներն են վերադարձրել, ոչ էլ մեր խմբագրության տեխնիկան: Խմբագրության դռները կապարակնքված են, չենք կարողանում մեր աշխատասենյակ մտնել ու անորոշ վիճակում ենք: Միայն գիտենք, որ փաստաբանները բողոքարկման գործընթաց են սկսել դատարանի որոշման դեմ»,- Aravot.am-ին փոխանցեց Armat Media անկախ լրատվական գործակալության խմբագիր Աղավնի Սուքիասյանը։

«Աշխատակիցներն իրենց անձնական համակարգիչները դարձրել են աշխատանքային, ու որպեսզի կայքի գործունեությունը չդադարեցնի, տնից են աշխատում: Բայց մի բան է՝ խմբագրությունից աշխատելը, մեկ այլ բան՝ տնից: Այդ վիճակում ենք։

Մենք չենք կարողանում գրասենյակում հավաքվել, մեր ժողովներն անել, չենք կարողանում խմբագրությունից մեր աշխատանքը նորմալ, բնականոն հունով իրականացնել: Ու հայտնի էլ չէ, թե երբ կվերադարձնեն մեր անձնական հեռախոսները և խմբագրության տեխնիկան»,- ասաց Աղավնի Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին քննչական գործողություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի թիմի անդամ, կալանավորված Ալեքսան Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող Armat Media-ի խմբագրությունում, ինչը Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել էր ու որակել է լրատվամիջոցի դեմ ուղղված ոտնձգության զարհուրելի փաստ, իսկ ՄԻՊ Անահիտ Մանասյանը խմբագրությունում իրականացված գործողությունների իրավական հիմքերի և դրանց ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ էր պահանջել իրավասու պետական մարմիններից։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930