Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հեղինակավոր կառույցը ՀՀ-ում իրականացնում է անասնաբուժական և լաբորատոր ծառայութունների գնահատում

Հունիս 30,2026 18:44 Share

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչակա ն մարմնի հրավերով՝ Հայաստանում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/WOAH) «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (PVS) ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության գնահատող խումբը։

Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսաի գլխավորությամբ՝ փորձագետների խումբն առաջիկա տասն օրերի ընթացքում կիրականացնի մեր երկրո ւմ գործող անասնաբուժական ծառայութունների և ՍԱՏՄ-ի ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների գնահատման աշխատանքները:

Հյուրընկալելով գնահատող խմբին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդգծել է նախաձեռնության բացառիկ կարևորությունը այաստանի անասնաբուժական համակարգի արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում:

«Վստահ եմ, այն կնպաստի անասնաբուժական ծառայությունների հզորացմանը, լաբորատորիաների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին և կենդանիների ու հանրային առողջության առավել արդյունավետ պաշտպանությանը»,-նշել է ՍԱՏՄ ղեկավարը։

Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսան, ողջունելով հայկական կողմի կառուցողական մոտեցումը, հույս է հայտնել, որ իրենց կողմից առաջին անգամ կիրառվող նոր մեթոդաբանությամբ կկարողանան իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում և նպաստել Հայաստանում անասնաբուժական ու լաբորատոր ծառայությունների, որակի կառավարման համակարգերի բարելավմանը, աջակցել երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակելու, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու հարցերում:

Տեղեկանք

«WOAH-ի PVS ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնությունը նախատեսված է լաբորատորիաների կարողությունների գնահատմանը, լաբորատորիաների կայուն գործունեության ապահովմանը, ինչպես նաև ախտորոշման բարձրորակ համակարգի, որպես կենդանիների հիվանդությունների հայտնաբերման ու վերահսկման գոր ում կարևոր բաղադրիչի, զարգացմանը նպաստելու համար։

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930