Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է, չունի կարգավիճակ. փաստաբան

Հուլիս 03,2026 13:08 Share

«Նիկոլական Հայաստանում առավոտները սկսել են իրար նմանվել և ոչնչով չեն տարբերվում։ Որովհետև ամեն առավոտ արթնանում ու տեսնում ենք, որ ինչ-որ մեկի տուն են մտել խուզարկությամբ, ինչ-որ մեկին կալանավորել են կամ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից քաղաքագետ Երվանդ Բոզոյանի տանը սկսված խուզարկությանը։

Անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հայաստան այցին՝ Մանուկյանն ասաց. «Վստահեցնում եմ, որ Փաշինյանի ձեռքերի տակ ձմերուկներ է դրել, և փոքրիկ ֆյուրերն էլ ավելի է ոգևորվել ու նոր թափով է անցել ռեպրեսիաների։ Զարմանալի չէ, որ նաև Երվանդ Բոզոյանի հետևից պետք է գային»։

Նրա խոսքով՝ Փաշինյանը լեգիտիմության խնդիր ունի, և իր իշխանությունն ամրապնդելու համար պետք է մեկուսացնի բոլոր խոսող գլուխներին, ու հենց այդ ճանապարհով էլ գնում է։ Ըստ Մանուկյանի՝ ԵՄ-ից կանաչ լույս են վառել հետապնդումների ու ճնշումների առաջ։

Փաստաբան Սվետլանա Մկրտչյանն էլ առանց գործի վերաբերյալ մանրամասներ հայտնելու, ասաց՝ Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ. «Նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված՝ գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չենք կարող»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել