Եկել եմ ասեմ, որ կարող եք մեզ վրա հույս դնել, Երեւանում հայտարարում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը Հայաստանի մայրաքաղաք է ժամանել Ադրբեջանի մայրաքաղաքից՝ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունից հետո: Երեւանում նա բավականին տպավորիչ խոսքեր է շռայլել այն հեռանկարի մասին, որ Հայաստանին սպասվում է Ադրբեջանի հետ, այսպես ասած, խաղաղության հասնելու եւ այդ «փաթեթով» Եվրամիությանը մերձենալու դեպքում: Նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստվում է մեծ փողեր ծախսել Կովկասով անցնող լոգիստիկայի համար, իսկ հայկական ապրանքներին էլ արտոնություն է տալու՝ ԵՄ շուկա մտնելու համար:
Թվում է, որ այս խոսքերից հետո հայ ժողովուրդը ուղղակի պարտավոր է ի նշան երախտագիտության ֆոն դեր Լայենին ձեռքերի վրա տանել օդանավակայան եւ նստեցնել օդանավ՝ տուն վերադարձի համար:
Բայց, կա մի քանի փոքր հարց: Օրինակ, տիկին ֆոն դեր Լայենը տեղյա՞կ է, թե ինչ եղավ այն 2,7 միլիարդ եվրոն, որը Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին հայտարարում էր հանրահայտ Շարլ Միշելը՝ այսօր հեռավոր թվացող 2021 թվականի ամռանը, երբ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում առաջին այցն էր կատարել Կովկաս, այդ թվում՝ Հայաստան: Այդ փողի քանի՞ տոկոսն է հասել Հայաստան, ու ի՞նչ տեսքով:
Առ այսօր Հայաստան է հասել մոտ 500 միլիոնը, ինչը իհարկե քիչ չէ, բայց բարձրաձայնված ճոխ կարկանդակի հազիվ 20 տոկոսն է: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանը թերեւս կատարել է այդ կարկանդակը ստանալու պայմանի 20 տոկոսը՝ 20 տոկոսով է կատարել Ադրբեջանի պայմաններն ու պահանջները, այդ թվում՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, որը տեղի ունեցավ Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի «պատվավոր վկայությամբ»: Այն Ադրբեջանի, որին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բաքվում հերթական անգամ հռչակել է Եվրամիության վստահելի գործընկեր: Ադրբեջանին, որին Եվրամիությունը դիտարկում է հավասար գործընկեր՝ ի տարբերություն Հայաստանի: Այդ հավասարությունը ամրագրված է 2026 թվականի մարտին Եվրոպական Խորհրդի նախագահ Կոշտայի՝ Բաքու կատարած այցի արդյունքում Իլհամ Ալիեւի հետ արած համատեղ հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Ու, երբ հիմա ֆոն դեր Լայենը Բաքվից ժամանում է Երեւան եւ շռայլում նոր խոստումներ, հայտարարելով, որ Հայաստանը կարող է հույս դնել իրենց վրա, առաջանում է մի պարզ հարց՝ ի՞նչ նոր պայմաններ է ֆոն դեր Լայենի միջոցով Երեւան փոխանցել Իլհամ Ալիեւը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































Ինչպես տեսնում ենք Եւրոպան նույնպես կարմիր գծեր չունի, քաղաքական մարմնավաճառությունը մեզ հոգեհարազատ ժողովուրդների պետությունների ղեկավարների համար դարձել է նորմա, էլ ի՞նչ սովորեն նրանցից մեր ժողովրդի պետության ղեկավարները: Ոչ օրենքն է գործում, ոչ էլ բարոյականությունը, սրանք հանցագործներից ավելի ցածր մակարդակի են, հանցագործները գոնե իրենց հասկացություններն ու կարմիր գծերն ունեն:
Իմ առաջարկը: Մենք մեզ ինքնաբլոկադա ենք հայտարարում, ոչ մի հզոր, գերհզոր պետության ու դրանց միության հետ ոչ մի հարաբերություն պետական մակարդակով, բայց հնարավորինս ուժեղացնելով հարաբերությունները այդ պետությունների ժողովուրդների հետ:
Այսօրվա քաղաքական մարմնավաճառները վաճառում են իրենց երկրի մարմինը՝ բնությունից ստացած երկրի օգտակար հանածոները, զրկում սեփական ժողովրդին այդ մարմնի տիրոջ իրավունքից: Առաջարկում եմ, գիտակցված գնալ ինքնազրկանքների, բայց միաժամանակ մարզվել հոգով, ոգով, մարմնով եւ գիտելիքներով: Մենք մեր հայ ժողովրդավարությունը մշակենք եւ իրականացնենք եւ օրինակ ծառայենք մեզ հոգեհարազատ ժողովուրդների համար ու լիքը լավ բաներ էլ նրանցից սովորենք: Բոլոր տարիքներում ինքնադաստիարակությունը եւ ինքնակրթությունը մեր ազգի գլխավոր արժեքները պետք է դառնան: ՍԵ՛Ր ՊԱՅՔԱ՛Ր ՄԻԱՑՈ՛ՒՄ:
Աստղերը ունեն մոլորակներ, որոնք ունենուն կամ չեն ունենում արբանյակներ: Միջմոլորակային տարածքում կան գիսաստղեր:
Քաղաքականությունում կան ձքողության համակարգեր իրենց կենտրոններով` ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, Չինասատան, …, որոնք ունեն մոլորակներ, որոնք ունեն արբանյնակներ և այլն:
70 տարուց ավելի Հայաստանը գտնվում էր Սովետական Միություն կոչվող համակարգում և վայելում էր ‘մոլորակի’ կարգավիճակ: Եղան տպավորիչ հաջողություններ գիտության, արվեստի, սպորտի, … ասպարեզներում: Սովետական Միությունը մեռավ ավելի քան 30 տարի առաջ: Ավելի քան 30 տարի է (համարյա 70-ի կեսը) ՀՀ-ը չի ծնում և ոչ մի անձնավորություն և որպես հետևանք, աննման նիկոլը, արդեն 8 տարի է, անշեղորեն շարժում է ՀՀ-ը արբանյակի կարգավիճակի: Ինչպես հիշատակեցի նախորդ մեկնաբանությունում` Ադրբջանի արբանյակի:
Արդեն որերրորդ անգամ է, բաց տեքստով հայ հասարակությանը հայտնում, ցուցադրում են, որ ԵՄ-ը, ԱՄՆ-ը դիտում են ՀՀ որպես Ադրբջանի կցորդ: Երկուսի առաջնորդներն էլ ձևակերպել են ՀՀ լավ/վատ լինելը հույսի բազայի վրա (‘կարող եք մեզ վրա հույս դնել’): Հաշմանդամի կարգավիճակի պաշտոնականացում:
Հույսի լույս.
Շատ լավ լուր` The Prime Minister of Moldova, Alexandru Munteanu, announced this Friday that he is stepping down, stating that he “cannot exercise his mandate” in accordance with his “principles and beliefs.” Munteanu had assumed the head of government in November 2025, following the victory of the pro-European Party of Action and Solidarity (PAS) in the legislative elections held in September of that same year.
“Today I am ending my term as Prime Minister. I accepted the proposal to be Prime Minister with great responsibility and the firm belief that I could contribute to improving things,” Munteanu said. “Once I understood that I cannot exercise my mandate in line with the principles and beliefs I hold, I choose to leave,” he stated,…
Պարզվում է համատարած փնթիության մետաստազերը փլուզում են ԵՄ-ը: Իրենց կազմակերպած ընտրությունները Մոլդովայում, 8 ամիս անց հանգեցրին վարչապետի հրաժարականի:
Դե, չմոռանանք, որ աստղերը ծնվում ու մահանում են Գալակտիկայում: