Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարող է հետևել Ծառուկյանի հորդորին ու կառավարական ամառանոցը տրամադրել մեր վիրավոր զինվորներին. Տոնոյան

Հուլիս 06,2026 17:28 Share

Կապարակնքվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Բոլոր այն ընկերությունները, որոնք կապարակնքվել են քննչական կոմիտեի կողմից, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում՝ անվտանգության ու սպասարկման աշխատակիցները։ Սա անվտանգային առումով կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել։ Դրանցից մի մասը գործարաններ են, որոնք զբաղվում են արտադրությամբ, կան նաև պայթյունավտանգ նյութեր, և այդ առումով շատ լուրջ խնդիրների կարող են հանգեցնել»,- ասաց Տոնոյանը՝ շեշտելով, որ իրավաբաններն արդեն զբաղվում են այդ որոշումը բողոքարկելով։

Նրա խոսքով՝ միայն «Արարատցեմենտից» մոտ 1200 աշխատակից, Երևանի Արարատ կոնյակի-գինու գործարանից՝ մոտ 400 աշխատակից, և ընդհանուր առմամբ մի քանի հազար մարդ հնարավոր գործազուրկ դառնալու վտանգի առջեւ են։

Տոնոյանի խոսքով՝ խուզարկությունը մեծամասամբ ավարտվել է, և ոչինչ չի հայտնաբերվել։ Ըստ նրա՝ չկան ձերբակալվածներ, բայց կան հարցաքննության հրավիրվածներ:

Տոնոյանը հիշեցրեց, որ տնտեսական, քաղաքական ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները մեկնարկել են հենց նախընտրական փուլում՝ հավելելով, որ մեկնաբանությունները թողնում է հանրությանը. «Գագիկ Ծառուկյանը երբևէ նախահարձակ չի եղել այս գործընթացներում, արձագանքել է միայն հնչած վիրավորանքներին ու սպառնալիքներին»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը ծերանոցի վերածելու վերաբերյալ, Տոնոյանն ասաց, որ լավ կլինի՝ Փաշինյանը հետևի Ծառուկյանի հորդորին և կառավարական ամառանոցը վերածի մեր վիրավոր զինվորների վերականգնման կենտրոնի։

 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել Ծառուկյանի առանձնատանը եւ նրան պատկանող ձեռնարկություններում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031