Լրահոս
Օրվա լրահոսը

Գնում ենք տուն, սպասենք՝ ինչ կորոշվի. այս ամեն ինչին, որ նայում եմ՝ հույս էլ չի կարելի որևէ բանի հետ կապել. «Արարատցեմենտի» աշխատակից

Հուլիս 06,2026 14:27 Share

«Ոչ մի բան չենք տեսել, ոչ էլ գիտենք՝ ինչ պետք է տեսած լինեինք։ Եկել ենք աշխատանքի, հիմա էլ ասում են՝ գնացեք տուն, գործարանը կանգնեցրել են»,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի մի աշխատակից:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել Ծառուկյանի առանձնատանը, բիզնեսներում:

«Ոչ մի բան չենք իմանում, չեմ կարող ասել։ Առավոտյան եկել եմ գործի, թույլ չեն տվել մտնենք աշխատանքի, չեն մեկնաբանել՝ ինչ է կատարվում։ Սա միայն իմ մտահոգությունը չէ, այլ ամբողջ մարզի մտահոգությունն է, մոտ 100 մարդ է աշխատում այս գործարանում, ամբողջ մարզի խնդիրն է։ Ժողովուրդը վարկեր ու պարտքեր ունի, ամբողջ արտադրությունն է տուժում։

Այս պահին անորոշ է՝ կկորցնեմ աշխատանքս, թե ոչ։ Գնում եմ տուն ու սպասեմ՝ ինչ կորոշվի։ Չեմ կարող հույս ունենալ, որովհետև այս ամեն ինչին, որ նայում եմ՝ ինչ է կատարվում, հույս էլ չի կարելի որևէ բանի հետ կապել,- ասաց մեկ այլ աշխատակից:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031