ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը, որը սկսվել էր այսօր վաղ առավոտից 16:00-ի դրությամբ դեռ չի ավարտվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց Ծառուկյանի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը: Առանց մանրամասնելու միայն ասաց՝ ինքը պարզապես դուրս է գալիս առանձնատնից անհետաձգելի գործողության համար:
«Խուզարկությունը անհետաձգելի գործողություն է, կատարվում է սահմանված կարգով»,- ասաց ներկայացուցիչը՝ խոստանալով խուզարկության ավարտից հետո հայտարարություն անել՝ շեշտելով, որ այս պահին չի կարող խուզարկության ընթացքի մասին որեւէ տվյալ հայտնել: Մինասյանն ասաց՝ Ծառուկյանը կարգավիճակ չունի այս պահին:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել Ծառուկյանի առանձնատանը, բիզնեսներում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































