Իրանը չի սկսի Միացյալ Նահանգների հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ Թեհրանին, ըստ միջազգային լրատվականների, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է երկու կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը, որի համաձայն՝ շարունակվող սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն կարող մեկնարկել։
Միևնույն ժամանակ, Թեհրանը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած նոր ռազմական ագրեսիա էլ ավելի մասշտաբային պատասխան կստանա, քան նախկինում:


















































