Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում»․ Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածի առիթով

Հուլիս 09,2026 13:48 Share

«Ոչ, չեմ համարում, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են։ Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ամբողջ թալանվածը հատիկ առ հատիկ մինչև վերջ հետ բերվի, տակը մնա այն, ինչին ձեզ հայտնի շրջանակներն արժանի են։ Կհամարեմ կատարված, երբ մարտի 1-ի գործող պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, խարդախությամբ ու քցելով հարստացածները ենթարկվեն պատասխանատվության»,-հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավապահների գործողությունները Ձեզ գոհացնո՞ւմ են և արդյոք համարո՞ւմ եք, որ Ձեր նախընտրական խոստման մի մասը՝ Ծառուկյանին բանտ նետելը, կատարված է, մնում է ունեզրկման գործընթացն իրականացնել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պնդեց, որ իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակում։

Լրագրողի դիտարկմանը՝ շատերի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի դեպքում բոլոր փաստերը Ձեզ հայտնի էին, սակայն քայլեր չէիք ձեռնարկում և հիմա գործում եք՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Ութ տարի ստիպված ենք եղել պայքարել դատաիրավական մաֆիայի դեմ։ Այդ գործերը պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով»։

RA Prime Minister Nikol Pashinyan answers questions from journalists at the Government Building of Yerevan, Armenia

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի և մյուսների դեմ իրավապահների գործողությունների դրվագները, որ տեսնում եք, ի՞նչ եք զգում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես Ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում։ Գաղափար չունեմ՝ ինչի մասին եք խոսում։ Ինչ վերաբերում է ասֆալտին փռելու և ոչ միայն փռելու՝ իմ տված հրահանգներին, ապա դրանք տրվել են շատ վաղուց, և հարց է, թե ինչու այդ հրահանգները չեն կատարվել։ Այն ինչ ասել եմ՝ պետք է դառնա իրականություն, այդ թվում այն պատճառով, որ ՀՀ ժողովուրդը քվեարկել է դրա օգտին»։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031