Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ զեկույց. Հայաստանում 15 898 մարդ քրեական վերահսկողության տակ է

Հուլիս 09,2026 17:31 Share

Ըստ Եվրոպայի խորհրդի տարեկան զեկույցի՝ Հայաստանում 15 898 քաղաքացի գտնվում է քրեական վերահսկողության տակ, սա կալանավորվածների, դատապարտյալների և պրոբացիոն վերահսկողության տակ գտնվող անձանց ընդհանուր թիվն է: Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հայաստանյան բանտերում պահվել է 2 686 հազար դատապարտյալ և կալանավոր: Պրոբացիայի տակ է 13 212-ը:

«Պրոբացիան և բանտերը Եվրոպայում» վերնագրված զեկույցում նաև մահացության վերաբերյալ տվյալներ կան: Ըստ այդմ՝ 2024 թվականին պրոբացիայի հսկողության տակ գտնվող անձանց շրջանում մահացության մակարդակը կազմել է 43.1 մահ՝ 10 հազար մարդու հաշվով, իսկ բանտերում արձանագրվել է 37.2 մահ՝ 10 հազար կալանավորի/դատապարտյալի հաշվով:

Հայաստանը պրոբացիայի շահառուների բարձր ցուցանիշ ունեցող երկրների թվում է՝ 429 մարդ 100 հազար բնակչի հաշվով: Նման բարձր ցուցանիշներ Եվրոպայում ունեն Լեհաստանը, Թուրքիան, Վրաստանը և Ալբանիան: Կանայք կազմել են պրոբացիայի տակ գտնվողների 4.4 տոկոսը և բանտերում պահվող անձանց 2.6 տոկոսը:

Ըստ զեկույցի՝ պրոբացիայի ընթացքում Հայաստանում ոչ մի անձ պայմանական վաղաժամկետ չի ազատվել պատժից: Հայաստանը առանձնանում է նաև պրոբացիայի ծառայության աշխատողների ծանրաբեռնվածությամբ՝ 78 մարդ՝ մեկ աշխատակցի հաշվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել