Առավոտյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր՝ 93-ամյա Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
168.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց այս տեղեկատվությունը և մանրամասնեց.
«Տիկին Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատթարացել է ԲՀԿ առաջնորդի առանձնատանը տեղի ունեցած խուզարկությունից հետո հրապարակված տեսանյութերի ու լուսանկարների հրապարակելուց հետո։ Դրանց մասին տիկին Ծառուկյանն ավելի ուշ է տեղեկացել։
Փառք Աստծո, այս պահին տիկին Ծառուկյանի առողջական վիճակը լավ է»։
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ օտար մարդն անգամ, այդ տեսանյութը դիտելուց հետո, չէր կարող չունենալ բացասական էմոցիաներ ու հույզեր։ Այս դեպքում, երբ խոսում ենք ԲՀԿ առաջնորդի մայրիկի մասին, բնական է հոգեվիճակն ու ապրումները, որի մեջ հայտնվել է 93-ամյա Ռոզա Ծառուկյանը։ Կոնկրետ այս դեպքում հատվել են կարմիր գծեր, խախտվել են չգրված օրենքներ, խոսքը վերաբերում է տան, ընտանիքի, օջախի անձեռնմխելիության իրավունքին, որը, ցավոք, խախտվել է։ Այլ մանրամասների չեմ տիրապետում»,- հավելեց Իվետա Տոնոյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































