«Գալիս ենք տխուր մի եզրակացության, թե ինչու է դա արել Նիկոլ Փաշինյանը։ Սա երկու խնդիր է հետապնդել՝ Նիկոլ Փաշինյանի անձնական վախերի ամրապնդումը՝ իր վառ երևակայության մեջ, երբ Ծառուկյանն իր լեզվով ասած՝ իրեն պատասխանեց՝ ասելով վանդակի մեջ կդնեմ։ Նիկոլ Փաշինյանն իր վառ երևակայության մեջ արդեն հայտնվել է Ծառուկյանի որձ առյուծի հետ մի վանդակում։ Եվ դա առաջին հեթին լուծում է իր հոգեբանության հարցը։ Ինքն ուզում է՝ այդ վտանգը ոչնչացվի»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածին։
Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Թող տանեն հրապարակում գնդակահարեն, եթե կա, եթե չէ, ուրեմն ես պատիվ եմ պահանջում։ Չեմ ասում գնդակահարեք, թող գա, իմ առյուծի մոտ մտնի, դուրս գա, էն էլ որձ առյուծի»։ «Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, ես քեզ խոստանում եմ»,- արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ պարզ էր, որ 4-րդ տեղը զբաղեցրած Գագիկ Ծառուկյանը չէ, որ պետք է ընդվզի իր դեմ, ուստի դա պրակտիկ ոչ մի նպատակ չի լուծել։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Գագիկ Ծառուկյանի առյուծի հետ նույն վանդակում հայտնվելն անգամ իր երևակայության մեջ Նիկոլ Փաշինյանի համար հոգեբանական տրավմա է․ «Ինքը 15 անգամ նայել, հաճույք է ստացել այդ տեսարանից։ Սա ազդանշան է մի մեծ վտանգի մասին, որ սպառնում է մեր հասարակությանը։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ քո ազգի ղեկավարը մի մարդ է, որն ունի հոգեբանական նման խնդիրներ, շատ փոքր մարդու հետ գործ ունենք, որի մանր վախերն ավելի կարևոր են, ավելի իրական, քան ռեալ ազգային անվտանգության սպառնալիքները։ Մենք գործ ունենք մի ճղճիմության հետ։ Ինքը զբաղվում է իր հոգեբանական թերապիայով, երբ նման բաներ է անում։ Նման մարդ է ղեկավարում ՀՀ-ն, ուստի կանգնած ենք լուրջ վտանգների առաջ՝ դիկտատուրա դառնանք, ՀՀ-ի ադրբեջանացում։ Սա ազդանշան է, որ ՀՀ-ում լինելու են քաղաքացիական, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներ, որը եղել է մի մարդու կողմից, որն անկայուն հոգեբանական վիճակ ունի։ Ծառուկյանին պառկեցնելը շատ բան բացահայտում է իր հոգեբանական խնդիրների մասին։ Նաև ինքը շատ լավ գիտի, որ հասարակության մի լուրջ հատված կա, որ ծափահարում է, բավականություն է զգում, որ Ծառուկյանին պառկեցրին, նվաստացրին»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով համատարած ձերբակալություններին՝ Լևոն Զուրաբյանն ասաց․ «Սա ժողովրդավարության բռնաբարություն է, որ բոլորի աչքի առաջ տեղի է ունենում, բայց պարզվում է՝ այդ տեսարանը շատերին դուր է գալիս։ Նկատի ունի առաջին հերթին եվրոպական շրջանակներին։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ դիմադրության ոչ պետք է ստեղծել, արտահերթ ընտրությունների պահանջն առաջ տանել․ «Եթե մենք այս իշխանությունների դեմը չառնենք, ՀՀ-ն՝ որպես պետություն կռտվելու է, ոչ թե կրթվելու, իսկ հետո նաև ոչնչանալու է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































