Այս պահին իրավապահները խուզարկություն են անցկացնում Գյումրու ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի` Անի թաղամասում գտնվող տանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցված կաշառք տալ-ստանալու կասկածանքով, հրապարակվել էր ձայնագրություն Կարեն Սիմոնյանի մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Գյումրու ավագանու նիստն էլ ընդմիջվեց կես ժամով, ՔՊ-ականները չեն մասնակցում, քվորում չի ապահովվում։ Ավագանու նիստը գումարելու համար պակասում է մեկ ձայն. ընդդիմադիրներից մասնակցում են 16-ը, մինչդեռ անհրաժեշտ է 17 ձայն։
Փաստորեն Կարեն Սիմոնյանին մեկուսացնելով` փորձում են ձախողել ավագանու նիստերը ու այսպիսով հասնել Գյումրիում իշխանափոխության։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































