Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Արտակ Հովսեփյանը վայր է դրել մանդատը։ Այսօր թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մանդատ է հանձնել հաջորդ թեկնածուին՝ Արա Պետրոսյանին։ Այս մասին մեզ տեղեկացրեց «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։
Նշենք, որ Արա Պետրոսյանը «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրենն է, Մարտուն Գրիգորյանի մտերիմ ընկերը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ ավագանու նոր անդամը ո՛չ աշխատանք ու պաշտոն ունի, ո՛չ շարժական ու անշարժ գույք ունի, ո՛չ էլ եկամուտ։
Արտակ Հովսեփյանը ավագանու մանդատը ստացել էր 2025 թվականի նոյեմբերի 19-ին, նա, փաստորեն, ավագանու անդամ եղավ ընդամենը 6 ամիս։
Կարդացեք նաև
Արտակ Հովսեփյանը ԱԺ քարոզարշավի ժամանակ նախընտրական բարեգործական արգելքը խախտելու կասկածանքով ձերբակալվել էր, ապա կալանավորվել, այժմ գտնվում է տնային կալանքի տակ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































