«Այն որոշումը, որը տեսանք, հերթական ցուցիչն է, որ ոչ թե միայն այդ դատարանի ձևավորումն ունի լեգիտիմության խնդիր, այլև առհասարակ այնպիսի զգացողություն կա, որ յուրաքանչյուր դատավորի նկատմամբ դամոկլյան սուր, ինչ-որ մի մահակ կա կախված, որ եթե որոշի մի բան իրավունքի ոգով անել, ոչ թե իրենց սրտով, այդ մարդու նկատմամբ համապատասխան հետևանքներ կլինեն։ ՍԴ որոշումն իր պատճառաբանությամբ վառ ապացույցն է, որ առհասարակ դա իրավական համարվել չի կարող»,- այսօր հասարակական, քաղաքական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան տարելիցի առիթով կազմակերպված «Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Նրա համար անընդունելի է, երբ ամեն մի անհեթեթ վիրավորական արտահայտության դիմաց դնում են քաղաքական բառը և ներկայացնում, թե դա իրավական խոսույթ է և ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում․ «Ամեն մի անհեթեթության դիմաց դնել քաղաքական բառն ու ասել, որ սա քաղաքական խոսույթ է, անընդունելի է։ Ասում են՝ դուք քաղաքական դիակ եք, մարմնավաճառ եք, ինձ համար անընդունելի խոսույթ է։ Չի կարելի ամեն վիրավորական խոսքի դիմաց դնել քաղաքական բառը և ասել, որ դա պաշտպանված է։ Բայց երբ այդ նույնն ընդդիմությունն է անում, բռնում, խուլիգանության, վիրավորանքի համար կալանավորում են, երբ իրենք են ասում, ասում են՝ քաղաքական խոսք է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ Ձեր մայրիկին ուղղված խոսքը քաղաքական հակառակորդներին էր ուղղված։ Ի վերջո` աշխատանքից ազատումից հետո քաղաքական հակառակորդի՞ն էր ուղղված, թե կոնկրետ մարդուն էր ուղղված»։
«Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































