Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքը մեկ տարով մորատորիում է մտցնում խոշոր տվյալների կենտրոնների կառուցման համար. Արմեն Մարտիրոսյան

Հուլիս 15,2026 14:36 Share

1999-2003 թթ. – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2003-2009 թթ. – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 2009 թ.-2013 թթ. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2015 թ- 2021 թթ. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նյու Յորքը մեկ տարով մորատորիում է մտցնում խոշոր տվյալների կենտրոնների կառուցման համար

Ըստ Financial Times-ի՝ Նյու Յորքը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը, որը էներգահամակարգի և ջրային ռեսուրսների վրա հսկայական բեռի պատճառով մեկ տարով արգելեց 50 ՄՎտ-ից ավելի հզորությամբ նոր տվյալների կենտրոնների կառուցումը։ 14 այլ նահանգներ (այդ թվում՝ Ջորջիան, Միչիգանը, Փենսիլվանիան) ևս քննարկում են նմանատիպ արգելքներ։

Թեև Սպիտակ տունը ներգրավել է Amazon-ին, Google-ին, Microsoft-ին և այլ հսկաներին՝ էներգետիկ ենթակառուցվածքի ծախսերը հոգալու նպատակով, տեղի բնակիչները դեմ են արտահայտվում նոր նախագծերին։ 2026թ. տեղական բողոքները խափանել են 130 միլիարդ դոլարի ծրագրեր։

Դադարի մեկ տարվա ընթացքում Նյու Յորքի իշխանությունները պետք է մշակեն էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման սակագների կարգավորման, ինչպես նաև էկոլոգիայի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ցանկ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031