Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների այցի նպատակն էր ներկայացնել Վարդենիսում բնահեն լուծումների կիրառմամբ կեղտաջրերի ապակենտրոնացված մաքրման համար ընտրված տարածքները

Հուլիս 16,2026 13:59 Share

Հուլիսի 15-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին՝ Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսին, EU4Sevan+ ծրագրի ղեկավար Նիլս Թևսին, խորհրդատուներ Մարտին Յեգերին, Կարապետ Օհանյանին։

Այցի նպատակն էր ներկայացնել և քննարկել Վարդենիս համայնքում բնահեն լուծումների կիրառմամբ կեղտաջրերի ապակենտրոնացված մաքրման համար ընտրված տարածքները, ինչպես նաև շահառու կողմերի հետ համակարգել ծրագրի իրականացման հաջորդ քայլերը։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունեց պատվիրակության անդամներին, շնորհակալություն հայտնեց այցելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն համայնքի կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում։ Հանդիպումն անցավ ջերմ, գործընկերային և կառուցողական մթնոլորտում։

Վարդենիսի համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031