Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 5 մլրդ դրամ հատկացրեց պետական կառավարման համակարգի աշխատակիցների պարգևատրման նպատակով

Հուլիս 16,2026 14:13 Share

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կառավարության պահուստային ֆոնդից 5 մլրդ դրամ հատկացրեց պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցների պարգևատրման նպատակով։

«ՀՀ կառավարության  կողմից 2025 թվականի նոյեմբերի 27-ի ընդունված «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ որոշմամբ առաջարկվում է պիլոտավորել նոր չափորոշիչների հիման վրա խրախուսման համակարգ՝ կատարողականի գնահատումների միջոցով։ Հաշվի առնելով, որ պետական կառավարման մարմինները արդեն իսկ գնահատվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով, անհրաժեշտություն է առաջացել ապահովել նշյալ որոշման կատարումը՝ խրախուսման ֆոնդ հատկացնելով պետական մարմիններին»,- նշվում է որոշման մեջ։

Ըստ կառավարության՝ այս որոշման նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև խրախուսված աշխատակիցների համար գիտական և կրթական կարողությունների զարգացման վրա ներդրումների կատարումը։ Նշվում է, որ սա պիլոտային ծրագիր է, որի իրականացման համար 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով կպահանջվի շուրջ  5 մլրդ ՀՀ դրամ:

«Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնած հանձնառություններով, մասնավորապես՝ պետական հատվածում ֆինանսական մոտիվացման համակարգի լավարկման նպատակով հանրային ծառայողների վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031