Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանն իր եղբոր տունը ժամանակավորապես տրամադրել է Բագրատ Սրբազանին

Հուլիս 20,2026 09:00 Share

«Ազգային ճակատ». Աղվան Վարդանյանն իր եղբոր տունը ժամանակավորապես տրամադրել է Բագրատ Սրբազանին, որպեսզի վերջինս առավել ազատ և հանգիստ պայմաններում կարողանա անցկացնել տնային կալանքը, հանդիպել իր հոգևոր եղբայրներին և ավելի ակտիվորեն հաղորդակցվել Տավուշի թեմի հետ։

Մինչ այդ Սրբազանը ցավով էր նշում, որ չէր կարողանում լիարժեք հանդիպել թեմի մշակութային կյանքում ներգրավված երիտասարդներին ու երեխաներին և իր հոգևոր եղբայրներին։

Մարդիկ այս տունը սկսել են ջերմությամբ անվանել «Սրբազան կեցավայր»։

Նշենք, որ մինչ այս էլ Վարդանյանները այդ տունը երեք տարի շարունակ տրամադրել էին Արցախի Հանրապետությունից բռնագաղթած արցախցի ընտանիքի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել