Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փեսան հրաժարվեց պատգամավորական մանդատից

Հուլիս 20,2026 21:44 Share

Գյումրու 1-ին փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, որը Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի խորհրդարան անցած 29 պատգամավորների շարքերում էր, այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից։ Այս քաղաքական ուժից ինքնաբացարկի դիմումներ գրել ու պատգամավորական մանդատներից հրաժարվել են նաև Լիլիա Շուշանյանը, Գոհար Մելոյանը։

Aravot.am-ն Ավետիս Առաքելյանից անձամբ փորձել է ճշտել այս տեղեկությունը։

Նա ասաց, որ վաղն առավոտյան հանդես կգա մամուլի ասուլիսով՝ պատասխանելով լրատվամիջոցներին հետաքրքրող բոլոր հարցերին։

Նկատենք, որ Ավետիս Առաքելյանի՝ մանդատ վերցնել-չվերցնելու հարցը տևական ժամանակ է՝ ակտիվորեն քննարկվում էր Գյումրիում․ որոշ քաղաքական մեկնաբանների կողմից կային դիտարկումներ, որ եթե նա հրաժարվի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից ու գնա խորհրդարան, սրանով վերջ կտրվի Գյումրիում ընդդիմադիր ուժերի ձևավորած իշխանությանը, ու այն կանցնի ՔՊ-ին, հատկապես որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել ու մեխանիզմներ է փնտրում այս քաղաքում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխելուց հետո էլ լուրեր շրջանառվեցին, թե կա կուլիսային համաձայնություն․ Ղուկասյանը Գյումրու իշխանությունը զիջում է ՔՊ-ին՝ իրեն ու իր որդի Սպարտակին ազատ արձակելու դիմաց։ Այս լուրերը, սակայն, երեկ կտրականապես հերքեց Ավետիս Առաքելյանը։

Նա տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ Վարդան Ղուկասյանին ճանաչում են և՛ Գյումրի քաղաքում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, և գիտեն, որ կուլիսային համաձայնություններ չեն կարող լինել։

Ավետիս Առաքելյանն ամենայն հավանականությամբ վաղն ասուլիս է հրավիրում հենց այս թեմայի շուրջ գյումրեցիներին իր ասելիքը փոխանցելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031