Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյանը՝ «մանդատագող», «ՔՊ-ի նկարիչ» լինելու մեղադրանքների մասին

Հուլիս 21,2026 16:48 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր, հաստատելով ԱԺ անցած քաղաքական երեք ուժերի պատգամավորների ցանկը, հայտարարեց, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը կլինի օգոստոսի 2-ին՝ առավոտյան 10:00-ին։ Հայտարարությունից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին։

Պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի ընտրություններից հետո համացանցում հայտնված իրեն վերաբերող որակումներին՝ «ՔՊ-ի լուսանկարիչ», Նիկոլ Փաշինյանի համար աշխատած անձ, «մանդատագող» և այլն, Հովակիմյանը լրագրողներին կոչ արեց վիրավորանքը չձևակերպել որպես հարց.

«Քաղաքական ուժերն ու քաղաքացիներն իրենց նախապատվություններով ազատ են՝ ով ինչ գնահատական տա, եթե այդ գնահատականը չի հատում վիրավորանքի ու զրպարտության շեմը։ Սոցցանցերում տեսել եմ, այդ թվում՝ վիրավորական արտահայտություններ, բայց այս դեպքում իրավական գործընթաց հարուցելու կարիք չկա։ Յուրաքանչյուրը կարդում, դատում է ժամանակը։ Պարզ ճակատով կարող եմ ասել՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ՝ բոլոր նախորդ ընտրությունների համեմատ։ Թերացումները անհամեմատ քիչ են եղել»։

 

Հովակիմյանը, անդրադառնալով կոնկրետ «մանդատագողության» մեղադրանքին, ասաց

«Կարող են բազմաթիվ վիրավորանքներ հնչեցնել։ Վիրավորանքները հնչեցնելու ձեր մղումն եմ ուզում հասկանալ։ Եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Այդ հարցը հնչեցնելով՝ դուք եք փորձում ինձ վիրավորել»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Նկարը՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031