Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը ձերն է, դրա համար եք խլում, ոչ մեկը հանկարծ չմտածի, որ այլ պարագայում մեզնից մեկը կարող է այս գրիչը խլել»․ Դավիթ Ղազինյան

Օգոստոս 04,2026 12:44 Share

«Իշխանությունը ձերն է, դրա համար եք խլում, այլ պարագայում դուք մեզնից ոչ մի բան խլել չեք կարող։ Քննչականն է ձերը, ԱԺ-ն է ձերը, ԱԱԾ-ն է ձերը։ Միայն ոչ մեկը հանկարծ չմտածի, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից մեկը կարող է այս գրիչը խլել։ Խլել եք, որովհետև ուժայիններն են ձերը, ու մենք չենք լռել։ Եթե ԱԺ-ն որոշում է, որ միանձնյա ինչ-որ մեկը մի բան պիտի անի, դրա դեմ հակասահմանադրական ճանապարհով են գալիս, որին ես դեմ եմ»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Նա նշեց՝ լավ հնարավորություն է արդեն մեկ տարի մեկ ամիս ՀԷՑ-ի հետ կապված ձգվող հակաօրինական,  բարեկրթության սահմաններում օգտագործվող բոլոր տերմինները պարունակող գործողություններն այս ամբիոնից ներկայացնելու համար մի պարզ պատճառով, որովհետև չեն ունեցել այդ հարթակը երբեք այս ամենը ներկայացնելու համար։

Այնուհետև ներկայացրեց այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել ՀԷՑ-ի հետ կապված։

Նաև ուրախությամբ նկատեց՝ ՀԷՑ-ում քիչ են եղել մարդիկ, որոնք դավաճանություն են գործել․ «Եղել են մարդիկ, որոնք համաձայնել են իրենց պայմաններին, բայց ճիշտ է՝ տակից sms էին գրում, թե կներեք՝ հացի հարց ենք լուծում։ Բայց Աստված իրենց հետ»։

 

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31