«Բա էդ ինչի՞ ՀԷՑ-ի պարտքերի մասին չեք խոսում։ ՀԷՑ-ը, ըստ էության, այնքան պարտքեր է ներգրավել, որ հիմա մենք ազգայնացման գործընթացում մի «Վարչաֆեստի» բյուջեի չափ փող ենք տալու, ամբողջը գնենք։
Այսինքն, այդ ընկերությունը պարտքային բեռի պատճառով գին չունի, իր գինը ձգտում է զրոյի։ Պատկերացրեք, չէ՞, որովհետև ակտիվները և պարտավորությունները… »,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի ժամանակ իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հակադարձում էր «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի ելույթին։
Նա պնդեց՝ ընկերության սեփականատիրոջ եւ նրա մտերիմներ բոլոր եկամուտների համար վճարել է սպառողը, քանի որ ամբողջը ներառված է եղել սակագնի մեջ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































