Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեռին լավ է, 90-ականներից սկսած հաջողակ բիզնեսմեն է մեր մարզում»․ Գարիկ Սարգսյանը՝ Աննա Գրիգորյանին

Օգոստոս 04,2026 10:55 Share

«Քեռին լավ է, քեռին միշտ է լավ եղել, 90-ականներից սկսած` հաջողակ բիզնեսմեն է եղել մեր մարզում և այսօր էլ շարունակում է լինել, և դա գիտեն բոլորը մեր մարզում ապրող, որ քեռիի՝ լավ լինելը պայմանավորված չի եղել Գարիկ Սարգսյանի՝ պաշտոն ունենալով։ Եվ հետայսու նույնպես պայմանավորված չի լինելու, եթե Գարիկ Սարգսյանը երբևէ պաշտոն չունենա»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ վստահեցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի ելույթում հնչեցված հարցերին։ 

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։ «Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկինում Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։

ԱԺ ամբիոնից Գարիկ Սարգսյանը վստահեցրեց՝ քեռիի՝ տենդերներին մասնակցելու հարցում շահերի բախում չկա, այլապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կանդրադառնար մամուլում հրապարակումներին, Հակակոռուպցիոն կոմիտեն որոշակի գործողություններ կձեռնարկեր։ Այդ ընկերության մասնակցության դեպքում Վեդի համայնքը և ՀՀ-ն խնայել է 103 միլիոն դրամ։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31