Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցը փակելով, չկասեցնելով այդ չափազանց վատ մտածված ծրագիրը՝ լուրջ պրոբլեմ եք ստեղծում». Դավիթ Մաթևոսյան

Օգոստոս 20,2026 15:42 Share

«Դպրոցը փակելով, չկասեցնելով այդ չափազանց վատ մտածված ծրագիրը՝ լուրջ պրոբլեմ եք ստեղծում», – Հրանտ Մաթևոսյանի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը կրկին անդադարձել է դպրոցների օպտիմալացման ծրագրին:

Ահնիձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցը մեկն է այն 231 դպրոցներից, որոնց դռները սեպտեմբերի 1-ից կարող են չբացվել, քանի որ կառավարությունը որոշել է փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները միավորվել հարեւան բնակավայրի դպրոցների հետ:

Դավիթ Մաթևոսյանի խոսքով՝ «աշխատատեղերը փակվելու են, և այդ երիտասարդ ընտանիքները, որոնց երեխաներն էլ այս դպրոցի աշակերտներ էին՝ գյուղից գնալու են»:


«Եթե դու փակում ես դպրոցը, դու այդ համայնքում, հարեւան համայնքում, հարեւան համայնքի հարեւան համայնքում ունենում ես բազմաթիվ մանկավարժական կրթությամբ մարդիկ, որոնցից ոչ բոլորը կունենան աշխատանքային զբաղվածություն: Հետեւաբար ինչպե՞ս ես դիմագրավում այդ ընտանիքների տեղից պոկվելուն եւ արտագաղթելուն, համայնքից հեռանալուն:

Ո՞վ ասաց, որ այդ մարդիկ մնալու են գյուղում, հետո դու ինչպե՞ս ես գյուղը պահելու, դու ուզում ես այդ գյուղը փակվի՞, ոչնչանա, թե՞ ոչ», – «Առավոտի» հետ զրույցում ավելի վաղ նշել էր Դավիթ Մաթևոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել