Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ շնորհավորել Վեհափառ Հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձը՝ մաղթելով իրեն երկար քաջառողջ կյանք, արեւշատություն եւ իր գավազանի անսասանությունն ու հաստատությունը». Բագրատ Սրբազանը շնոորհավորեց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձը

Օգոստոս 21,2026 11:51 Share

«Այսօր շատ կարեւոր եւ հետաքրքիր խոսակցություն ենք ունենալու միասին հատկապես մեր ընկերների՝ փաստաբաններ Հովհաննես Խուդոյանի եւ Տաթեւիկ Սողոյանի հետ։

Ամենից առաջ ուզում եմ այսօր շնորհավորել Վեհափառ Հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձը՝ մաղթելով իրեն երկար քաջառողջ կյանք, արեւշատություն եւ իր գավազանի անսասանությունն ու հաստատությունը։ Իր գահակալության ամբողջ շրջանին Հայոց Հայրապետը միայն միտված է եղել եւ իրագործել է Հայ Եկեղեցու կյանքի պայծառությունը, ինչպես նաեւ մեր ողջ ժողովրդի կյանքում սահմանափակ, չափազանց սահմանափակ միջոցներով, հակառակ բոլոր տեսակի խժդժությունների, հակառակությունների, հարձակումների եւ հալածանքների, հասնել բոլորի կյանքին թե անհատապես, թե հավաքականապես՝ մշտապես մտածելով, մտահոգվելով մեր պետության եւ ազգային կյանքի վերելքի մասին եւ իր ողջ կարելիություններով ներդրում ունենալու այդ կյանքի բարելավման, բարգավաճման, հոգեւոր առաջընթացի եւ հոգեւոր ծաղկման եւ միեւնույն ժամանակ մեր ամբողջ կյանքի անվտանգության եւ բարեկեցության համար։

Աստված թող Վեհափառ Հայրապետին երկար կյանք պարգեւի մեր աղոթքներով, մեր սիրով, մեր հավատարմությամբ ու աջակցությամբ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսն սկսելուց առաջ ասաց Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31