Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Օգոստոս 21,2026 20:05 Share

Երեմյան ընկերությունների խումբն այսուհետ հանդիսանում է «Կաթի համաշխարհային օր» անվանումով միջոցառման իրավատերը և կրում դրա հեղինակային իրավունքը։

Միջոցառումն ամրագրվել է ընկերության կողմից՝ նպատակ ունենալով Կաթի համաշխարհային օրը հանրահռչակել և նշել Հայաստանի Հանրապետությունում՝ որպես հանրային առողջությանը միտված ևս մեկ կարևոր օր, ինչպես նաև խրախուսել կաթի սպառման մշակույթի ձևավորումն ու առողջ ապրելակերպը։
Գրանցումն իրականացրել է «Հայհեղինակ» կազմակերպությունը։

Կաթի համաշխարհային օրվա միջոցառումը Երեմյան ընկերությունների խմբի կողմից առաջին անգամ մշակվել և Հայաստանում իրականացվել է 2023 թվականի հունիսի 1-ից՝ կրելով ամենամյա բնույթ և ձևավորելով կաթի սպառման մշակույթի հանրայնացման և առողջ սնվելու նոր ձևաչափ։

2023 թվականին միջոցառման շրջանակներում ընկերության կողմից անցկացվել է Հայաստանում կաթի ամենամեծ հանրային հյուրասիրությունը, իսկ 2024 թվականին հունիսի 1-ին Գինեսի ռեկորդ է սահմանվել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ Երեմյան անարատ կաթ է խմել։

Օրը Երեմյան ընկերությունների խմբի և հանրության օրացույցի անբաժան մասն է՝ սպասված և սիրված ամեն տարի։

«Երեմյան կաթնամթերքը եզակի է Հայաստանում առնվազն 5 ուղղությամբ, որոնք երկրի կաթնամթերքի և պարենի անվտանգության ոլորտում մեծ առաջընթաց և ձեռքբերում են։ Ունենք մանկական կաթի վկայական, FSSC սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում, Հայաստանում ամենամեծ խելացի անասնաֆերմա՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, արտադրական ամբողջական փակ շղթա, Ա կարգի կաթ։

Մեր առաքելությունն ի սկզբանե եղել և մնում է Հայաստանում բարձրակարգ և անարատ կաթնամթերքի արտադրություն իրականացնելը և իհարկե ձևավորել կաթ խմելու մշակույթ, առողջ սննդային սովորություններ և առողջ սերունդ։

Ահա թե ինչու ենք ամեն տարի նշում Կաթի համաշխարհային օրը՝ հիշեցնելով, որ կաթ խմելը տոն է մեր առողջության և կյանքի համար, որը մենք ամեն օր պիտի նվիրենք ինքներս մեզ։ Այս գրանցումը ևս մեկ հիշեցում է Երեմյան կաթնամթերքի առաքելության մասին»,- նշեց Երեմյան ընկերությունների մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

Միջոցառումը ոչ միայն կաթի հանրային հյուրասիրություն է, այլ նաև
գիտական-կրթական փորձառության ինտեգրում՝ Երեմյան կաթնամթերքի արտադրության և որակի ներկայացման նպատակով հատուկ լաբորատոր և ցուցադրական ձևաչափերի միջոցով, գյուղատնտեսական իրական միջավայրի տեղափոխում քաղաքային հարթակ՝ Երեմյան ֆերմայի տոհմային կենդանիների ներգրավմամբ, ընտանեկան և մանկական ժամանցի ամբողջական էկոհամակարգի ստեղծում, հանրային քննարկումների և ոլորտային երկխոսության հարթակի ձևավորում Երեմյան ընկերությունների խմբի գործընկերների ներգրավմամբ և այլն։

Ավանդույթի համաձայն՝ Կաթի համաշխարհային օրը տոնվում է Սիզընս այգում՝ համախմբելով քաղաքի բնակիչներին, հյուրերին, զբոսաշրջիկներին և կաթի բոլոր սիրահարներին։

Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն ուրախ այն կիսել Ձեզ հետ ամեն օր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել