Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն

Նոյեմբեր 05,2026 18:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանում գործող անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքները հայտնի են․ Երեմյան կաթնամթերքում որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ), «Ստանդարտ դիալոգ» և «ԷՖ-ԴԻ-ԷՅ» լաբորատորիաների կողմից իրականացված անկախ լաբորատոր փորձաքննությունների արդյունքները հրապարակվել են։

Ստուգելով Երեմյան կաթնամթերքի բոլոր պահուստային նմուշները՝ անկախ փորձաքննությունները փաստում են՝ Երեմյան կաթնամթերքում որևէ շեղում կամ խախտում առկա չէ։ Այն ամբողջովին անվտանգ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել