Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստը մնում է փաստ․ զինված ուժերում առկա հիմնարար խնդիրների առնչությամբ էական փոփոխություն չկա. Հասմիկ Հարությունյան

Օգոստոս 25,2026 17:26 Share

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին երկու շաբաթվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է մահվան 4 դեպք։

Պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվում են ընդհանրական տեղեկություններ, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ հատկապես ինքնասպանությունների դեպքում անհրաժեշտ է խոսել ոչ միայն առանձին դեպքերի, այլ դրանց հիմքում ընկած պատճառների, առկա համակարգային խնդիրների, դրանց արմատների և դրսևորումների մասին։

Եվ որքան էլ խոսվի բանակի բարեփոխումների մասին, որքան էլ կազմակերպվեն մեկօրյա, աչքակապող միջոցառումներ ու շքերթներ, փաստը մնում է փաստ․ զինված ուժերում առկա հիմնարար խնդիրների առնչությամբ էական փոփոխություն չկա։

Առավել մտահոգիչ է այն, որ այս դեպքերի կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը, ըստ էության, որևէ պատասխանատվություն չի ստանձնում։

Սակայն նախարարությունը չի կարող պարզապես փախնել պատասխանատվությունից։

Փակ հաստատություններում կամ պետության արդյունավետ վերահսկողության ներքո գտնվող միջավայրում արձանագրված յուրաքանչյուր մահվան դեպքում՝ լինի դա բանտում, թե բանակում, պետությունը պատասխանատվություն է կրում իր գերատեսչությունների միջոցով։

Այն ունի պոզիտիվ պարտականություն՝ պաշտպանելու իր վերահսկողության ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքը և ապահովելու նրանց պաշտպանությունը վատ վերաբերմունքից, բռնությունից ու այլ վտանգներից։

Եվ որքան էլ գործադիր մարմինները փորձեն պատասխանատվությունը հեռացնել իրենցից, փաստը չի փոխվում․ այս բոլոր մահերը՝ թե՛ բանտերում, թե՛ բանակում, գտնվում են պետության պատասխանատվության դաշտում։

Յուրաքանչյուր նման դեպք պահանջում է արդյունավետ, անկախ և թափանցիկ քննություն, իրական հաշվետվողականություն և համակարգային խնդիրների բացահայտում ու վերացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31