Հուլիսի 7-ից կալանքի մեջ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակցություններն ընտանիքի հետ թեեւ բաց են, սակայն նա թույլ չի տալիս, որ հարազատներն իրեն այցելեն։
Ծառուկյանի շահերի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց․ «Հարազատների համար տեսակցությունները բաց են, բայց հարազատները չեն տեսակցել՝ պայմանավորված նրանով, որ Ծառուկյանը չի ցանկանում։ Էնպես չի, որ իր վիճակը վատ է, բայց կինը, աղջիկները, մայրը ի՞նչ իմաստ ունի գան կալանավայր, կարիքը չի տեսնում»։
Ինչ վերաբերում է Ծառուկյանի առողջական վիճակին, որը դիաբետ ունի, եւ այն պարբերաբար սրվում է, Խաչատրյանը նշեց․ «Ստաբիլ է առողջական վիճակը, իսկ ինչ վերաբերում է պահման պայմաններին, երբեւէ, որեւէ անգամ պահման պայմաններից չի բողոքել, ըստ էության, ստանդարտ պայմաններ են»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

















































