Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Աննա Դավթյան-Գևորգյանը գրում է.
«Լավ կլիներ, որ դիմակավորված ԱԱԾ-ականներ ու ոստիկաններ գնային նաև զինվորներին «պատժելու» համար նրանց զորամասից դուրս, մայրուղու վրա, մթին վազացնելու որոշում կայացնողների ետևից․․․ բոլորի։
Հասարակությունը պիտի տեսնի, վստահ լինի, որ զինվորի կյանքի հետ խաղացող յուրաքանչյուրը պատժվում է որպես հանցագործ ու ազգային անվտանգության սպառնալիք։
Կոռուպցիայի ու ապօրինի գույքի դեմ պայքարը շատ կարևոր գործընթաց է, բայց այն չպիտի ստվերի մարդու կյանքը, պետության հոգածության ներքո գտնվող մարդու՝ զինվորի կյանքը չարժևորող մարդկանց դեմ պայքարի անհրաժեշտությունն ու կարևորությունը»։
Կարդացեք նաև


















































