Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի մեղադրանքները Նիկոլ Փաշինյանին էլ են վերաբերում, միգուցե ինքը ազատություն է ստացել Ադրբեջանի գլխավոր դատախազից այլ գործողությունների համար»

Օգոստոս 27,2026 10:56 Share

«Գիտե՞ք՝ ինչի համար է Բաքվի կողմից մեղադրվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Արցախի Պաշտպանության բանակը որպես «ապօրինի եւ ռազմական ահաբեկչական կառույց» ստեղծելու ու ղեկավարելու։ Ո՞ր մեկին չեն վերաբերվում այդ մեղադրանքները, Նիկոլ Փաշինյանին չեն վերաբերվո՞ւմ այդ մեղադրանքները։ Պարզվում է, որ վերաբերվում է, եւ միգուցե ինքը ազատություն է ստացել Ադրբեջանի գլխավոր դատախազից այլ գործողությունների համար, որովհետեւ մենք այդպես էլ չգիտենք, թե Ստամբուլում Էրդողանի հետ հանդիպումից հետո եւ Վաշինգտոն գնալուց առաջ Աբու Դաբիում Իլհամ Ալիեւի հետ 5 ժամանոց զրույցն ինչի՞ մասին է եղել։ Իսկ թե ինչ է եղել այդ հանդիպման բովանդակությունը, դա արդեն գաղտնազերծված է, դա արտացոլված է կառավարության այն գործունեության ծրագրում, որին դուք միասնաբար կողմ եք քվեարկել »,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ Ալիեւի բոլոր ծրագրերը խափանվելու են․ «Մենք թույլ չենք տալու համարակալել մեր երկիրը 3-ի, 3/1-ի, 4-ի, 4-ից հանած մեկի։ Մենք ունենք մեկ պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն»։

Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաեւ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բառապաշարին եւ դիմեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին․ «Ես զարմանում եմ՝ մարդու փորը ինչքան պետք է ցավա, որ դիտողություն չանի եւ ասի՝ չի կարելի ԱԺ ամբիոնից նման խոսույթ հնչեցնել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել