Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ուղերձը ադրբեջանական բանտից

Օգոստոս 19,2026 10:45 Share

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով.

«Ավարտվեց, այսպես կոչված, մեր դատավարության նաև վերաքննիչ փուլը։ Սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք։ Նույնիսկ չհամարձակվեցին տարրական սխալները շտկել։ Սա զուտ ֆորմալ մի փուլ էր, որը պետք է անցնեինք, որպեսզի հետագայում այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար։

Օրինակ՝ ինձ վրա ավելացրել են 2 ցմահ հոդված, որոնք չկային, որևէ անգամ չէր հիշատակվում ամբողջ դատավարության ժամանակ։ Հետաքրքիր երևույթներից մեկը այն է, որ փոխվել են նաև պաշտպանները, 5-6 պաշտպան է փոխվել այս ընթացքում։

Նաև առողջական խնդիր ունեմ, որի մասին բարձրաձայնել եմ դատարանում և խնդրել, որ այդ ամենը արձանագրվի։ Միայն ինձ մոտ չեն առողջական խնդիրներ: Մի շարք մեր ընկերների մոտ իրոք լուրջ առողջական խնդիրներ կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Թշնամու զնդանում բանտարկված հայրենակիցներ ջան, Ձեզ համբերություն և տոկունություն ենք մաղթում, հաստատ մի դուռ կբացվի թե Ձեզ համար, թե Արցախի ու բոլոր արցախցիների համար։

Պատասխանել