Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, պիտի նստեն, իրենք պիտի փող չունենան, մտածել են, թե մաֆիոզների հետ պետք է գռփեն ՀՀ ժողովրդին»․ Փաշինյանը հունից դուրս եկավ

Օգոստոս 25,2026 16:03 Share

«Ես հրահանգն այստեղ չեմ տվել, տվել եմ Հանրապետության հրապարակում՝ 2026 թվականի հունիսի 5-ին»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդիների վերաբերյալ գործին։ 

«Ես 8 տարի ՀՀ վարչապետ եմ, ինչո՞ւ Կասկադում հող չունեմ, ինչո՞ւ Սեւանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչո՞ւ հյուրանոց չունեմ, 1 մլրդ 740 մլն դրամ չունեմ։ Այսինքն՝ ես միամի՞տ եմ, իրենք «շուստրի», ուժեղ տղերք են՝ հայրենասեր, ես էլ միամի՞տն եմ։ Հարց են տալիս, ասում են՝ ինչո՞ւ 8 տարի հետո։ Ես էլ եմ այդ նույն հարցը տալիս՝ ինչո՞ւ է 8 տարի հետո։ Լինելով իշխանություն՝ ամեն օր կռիվ ենք տվել մաֆիայի դեմ։ Այդ սեփականությունն ինչո՞ւ է Քոչարյանինն ու մյուսներինը, որովհետեւ ում ուզել են՝ առել են, ում ուզել են՝ ծախել են։ Դատաիրավական համակարգում էլ մի մասսա կա, որը նայում է՝ մերոնք հեսա գալու են»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց․ «Այո, պիտի նստեն, այո, իրենք պիտի փող չունենան, որ անգամ ընտրակաշառք բաժանեն, եւ դա իմ քաղաքական հանձնառությունն է։ Եվ պետությունը չի կարա սա չանի, որովհետեւ սա արդեն իմ ասածը չէ, սա ՀՀ ժողովրդի ասածն է, եւ փորձի մեկը չանի։ Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք՝ առնեք, ում ուզենաք՝ ծախեք։ Ասում են՝ Սահմանադրությունն ասում է՝ դատական համակարգն անկախ է։ Ումի՞ց է անկախ դատական համակարգը, իրենք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ եւ մաֆիոզների հետ պետք է գռփեն ՀՀ ժողովրդին։ Ղալաթ եք արել, գլուխներդ պատին եք տվել, հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք։ Ժողովրդից տարած ամեն ինչը մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք կոպեկ-կոպեկ՝ անկախ նրանից, թե ում ընկերն է կամ բարեկամն է։ Ունեմ մանդատ ու լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ՝ բառի դե յուրե իմաստով»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց․ «Մարտի մեկի գործը բացահայտված է, Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը։ Պարզ է, որ սպանությունների հրահանգը տվել է Ռոբերտ Քոչարյանը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել