Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվի է առնվել նաև տիկին Յոլյանի քրեական գործը»․ Վոլոդյա Հակոբյանը՝ ՔՊ-ի՝ Իրինա Յոլյանին չընտրելու մասին

Օգոստոս 27,2026 15:39 Share

«Հաշվի է առնվել նաև տիկին Յոլյանի քրեական գործը։ Մենք դա հաշվի ենք առնում բոլոր դեպքերում՝ այդ թվում մեր թիմակիցների։ Խմբակցությունն առանձին քվեարկություն է ունեցել, մեծամասնությունը դեմ է քվեարկել, և որոշում ենք կայացրել դեմ քվեարկել։ Տիկին Յոլյանը մեր հարցերին չպատասխանեց։ Տպավորություն կար, որ նա չի ուզում ընտրվել, և ԱԺ ամբիոնն օգտագործում է իրեն դրսևորելու համար։ Տպավորություն ունեի, որ ինքն առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր խմբակցության նկատմամբ և չգիտի՝ ինչպես պետք է լինի հանձնաժողովի նախագահ, որ աշխատանքը ստացվի»,-հարցին՝ ինչո՞ւ չընտրեցիք «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Իրինա Յոլյանին, այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի այն կարծիքը, որ ՔՊ-ն փորձում է «գլխատել» ՀՀ լիդերներին, որպեսզի ձեռքերն ազատ լինի և կարողանա Ալիևի պահանջները կատարել, նա ասաց․ «Հայաստան դաշինքը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի անձնական շահերը պաշտպանելու համար։ Տեսանք խմբակցության ելույթները․ ԱԺ ամբիոնը օգտագործվում էր մեկ մարդու, մեկ ընտանիքի շահերը ներկայացնելու համար։ Տիկին Գրիգորյանի ցանկացած հայտարարություն այդ համատեքստում պետք է դիտարկել։ Որևէ կենսական զիջումների մենք չենք պատրաստվում»։

Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել