Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Յոլյանը չընտրվեց, «Ուժեղ Հայաստան»-ը դեռ նոր թեկնածու չառաջադրեց

Օգոստոս 27,2026 14:56 Share

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանին չընտրեց Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ։

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր։ Իրինա Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 38, դեմ՝ 63 պատգամավոր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնի համար դեռ նոր թեկնածու չի առաջադրում։ «Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում եւ նաեւ այսօր իշխող ՔՊ խմբակցության ոչ ժողովրդավարական քայլերը եւ նախագահի թեկնածուին չընտրելը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկա պահին չի առաջադրում նախագահի թեկնածու։ Եվ հայտնում է, որ նախագահի թեկնածու առաջադրելու է օրենսդրությամբ սահմանված ժամկետում»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31