Հասկանալի է, որ այս զանգվածը վախկոտ է, աշխատատեղից կառչած, բայց երբեմն պլանը «փուստ» է տալիս. մի դեպքում հանկարծ Դավիթ Բալայանի նման մի համարձակ դատավոր է հայտնվում, մյուս անգամ՝ Աստծո պատժից վախեցող նորելուկ մի դատավոր, որը չի ուզում իր եւ իր սերունդների վրա անեծքի բեռ վերցնել: Եվ մի հավատացեք իր պնդումներին, թե դատավորներն իր թիրախներին բաց են թողնում բացառապես փողի դիմաց: Այդ համակարգում չկա խելագար, որը փող կվերցնի Փաշինյանի թիրախներից եւ մի քանի կոպեկի համար կհայտնվի նրա անզուսպ զայրույթի եւ վրեժի կիզակետում:
Երեկ մենք տեսանք, որ երկրորդ դատավորն էլ հրաժարվեց Վեհափառի ու սրբազանների գործը քննելուց, նախ որովհետեւ այդտեղ չկա գործ, եւ այդ նյութերի հիման վրա որոշում կայացնել հնարավոր չէ: Բայց այն, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի «խոփը քարին է դեմ առել», արդեն անգամ մանկահասակ երեխաներին է ակնհայտ, թեեւ ինքը չի ուզում համառորեն այդ պարզ իրողությունը տեսնել: Եվ դա ոչ միայն հանրային վերաբերմունքով է արտահայտվում, այլ նաեւ նրանով, որ ինքն է ձեռք քաշել պատարագներում կաթողիկոսի անունը զեղչելուց, նոր տիրադավներ չեն հայտնվում, հներն էլ բորոտների նման հալածվում են հոտի կողմից:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































