Դատարանը «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում ընդունեց։
Դատավոր Դավիթ Բալայանը (լուսանկարում) հրապարակեց խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ «Դատարանը որոշում է կայացնում մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ Դատարանը գտնում է, որ որեւէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է։ Ոստիկաններ, ինքն անհապաղ ազատ է արձակվում նիստերի դահլիճից»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Այսօրվա նիստում Չալաբյանի պաշտպանները ներկայացրեցին հիմքերը եւ ասացին, որ բոլոր հիմքերն առկա են, որպեսզի Ավետիք Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվի։
Մանրանասները՝ տեսանյութում.
Հանրային մեղադրողն ասաց, որ պաշտպանական կողմի՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացրած փաստարկները հիմնավոր չեն։ «Պատվարժան դատարան, միջնորդում եմ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարացնել եւս 2 ամիս ժամկետով։ Ինչ վերաբերում է փախուստի դիմելուն, մեղադրյալի՝ փախուստի դիմելու ռիսկը դատաքննության սույն փուլում շարունակում է առկա լինել»,- ասաց հանրային մեղադրողը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































