Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

Քննարկվել են միջազգային ֆորումներին Հայաստանի մասնակցության, միջազգային գործարար կապերի զարգացման հեռանկարները

Օգոստոս 31,2026 17:34 Share

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հայաստան օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև Հայաստանից արտահանման խթանման ուղղությամբ առաջիկա անելիքների համատեքստում ծավալվել է ակտիվ քննարկում ներդրումային և արտահանման ներուժի արդյունավետ իրացման, համապատասխան միջազգային գործարար կապերի ձևավորման ու զարգացման հեռանկարների շուրջ:

Քննարկվել են նաև միջազգային հեղինակավոր ֆորումներին և տնտեսական ուղղվածության այլ հարթակներում մասնակցության հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել բիզնես-պետություն, բիզնես-բիզնես կապերի զարգացման, ներդրումային և արտահանման գործընթացներում դիվանագիտական ծառայության մարմինների ներգրավածության և անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարևորությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել