Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ զարգացող կապերը. ՀՀ ԱԳՆ

Օգոստոս 24,2026 15:22 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի կառավարությանը և ժողովրդին՝  Անկախության օրվա առթիվ։ Այս մասին  հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ Ուկրաինայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։

Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ զարգացող կապերը և կշարունակի աշխատել քաղաքական երկխոսության խորացման, ոլորտային համագործակցության ընդլայնման և ժողովուրդների միջև շփումների ամրապնդման ուղղությամբ»,- նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի միկրոբլոգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել