Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ եմ ասում, սենց կրուտիտ ու մանիպուլյացիա նույնիսկ ես Նիկոլից չէի սպասում. Շարմազանով

Սեպտեմբեր 01,2026 23:36 Share

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ՖԲ գրառումը

Փաշինյանի խոսքից դուրս է գալիս, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի։

Փաստորեն, ըստ Փաշինյանի, ՔՊ-ն ԵՄ-ին միանալու օրենքն ընդունել է ոչ թե ԵՄ անդամ դառնալու համար, այլ, որ հանրաքվե չլինի ու ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չլինի։

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ասել է.«Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ: …Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին»։

Այսինքն Նիկոլ Վովաեւիչն, ըստ էության, հասկացնում է ՌԴ նախագահին, որ հանուն ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի ենք այդ օրենքն ընդունել, հակառակ դեպքում 300.000 ստորագրություն կհավաքեին էն եվրոպասերները, հանրաքվեով կանցկացնեին դա, ու ես էլ կքաշվեի, դու էլ՝ պարոն Պուտին ջան։

Լուրջ եմ ասում,սենց կրուտիտ ու մանիպուլյացիա նույնիսկ ես չէի Նիկոլից սպասում։

Իսկ ՌԴ-ն Փաշինյանին «спасибо» ասելու փոխարեն, դրել ամբողջ օրը քննադատում է։

Չեն գնահատում, էլի, էս մարդու ջանքերն՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել